ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս արած հայտարարությունը, որ Հայաստանը չի կարող անընդհատ լարվածության մասին խոսել և լարվածություն պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում:
«Ռուսական կողմը գործնական քայլեր է անում, ինչ-որ դեպքերում պաշտոնական Երևանը նույն ուժով, եռանդով և ցանկությամբ է պատասխանում այդ ջանքերին, ինչ-որ դեպքերում դեռ աշխատելու տեղ կա։ Մենք ամբողջ կյանքում հիանալի հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ։
Հավանաբար կան կողմեր, ում դա չի ուրախացնում։ Սակայն մեր դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանի և այդ երկրի ժողովրդի հետ հարաբերությունների զարգացում բոլոր ուղղություններով»,- ասել է Զախարովան։