Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 տարի» հուշամեդալով, հայտնել է Փհենյանում ՌԴ դեսպանատունը։
Դեսպանատանը նշել են, որ հուշամեդալի հանձնման արարողությունը տեղի է ունեցել մարտի 27-ին։
«Կայացել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 տարի» մեդալի հանձնման արարողությունը: Մեդալը ՌԴ նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի հրամանագրով շնորհվել է Կիմ Չեն Ընին՝ ԿԺԴՀ-ի տարածքում թաղված խորհրդային քաղաքացիների հիշատակը հավերժացնելու գործում ունեցած մեծ անձնական ավանդի համար», - ասվում է հաղորդագրությունում: