Կարևոր իրադարձություններ

Հուրգադայում զբոսաշրջիկներին տեղափոխող սուզանավը խորտակվել է

27 Մարտ, 2025 15:17
Հուրգադայում զբոսաշրջիկներին տեղափոխող սուզանավը խորտակվել է

Հուրգադա քաղաքի (Եգիպտոս) ափերի մոտ զբոսաշրջային սուզանավ է խորտակվել, կա 6 զոհ, գրում է Daily Mail-ը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ զոհերից 4-ը ՌԴ քաղաքացիներ են:

Հաղորդվում է, որ դեպքի հետևանքով տուժել է 9 մարդ, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Փրկարարներին մինչ այժմ հաջողվել է փրկել 29 մարդու, հայտնում է ​​Al Masry Al Youm թերթը։

«Սինդբադ» զբոսաշրջային սուզանավում խորտակման պահին եղել է տարբեր ազգության 44 ուղևոր, որոնք ստորջրյա ծովային ճանապարհորդության ժամանակ ուսումնասիրում էին Եգիպտոսի մարջանային խութերը և կենդանական աշխարհը: Սուզանավը Հուրգադայում զբոսաշրջային ուղևորություններ էր իրականացնում արդեն մի քանի տարի։  Ըստ օպերատորի՝ Sharm Hurghada Excursions-ի, ստորջրյա շրջագայությունը տևում է երեք ժամ և արժե շուրջ 100 դոլար մեծահասակի համար:

Լրահոս

Դիտել ավելին