Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 5-րդ ռակետ) և Միրա Անդրեևան (Ռուսաստան, 6-րդ ռակետ) ավարտել են մրցելույթը Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարում։
Քիզը մրցաշարի երրորդ փուլում չի կարողացել լուրջ դիմադրություն ցույց տալ աշխարհի 140-րդ ռակետ Ալեքսանդրա Էալային (Ֆիլիպիններ) և պարտվել է 4-6, 2-6 հաշվով։
19-ամյա Էալան մրցաշարում երեք հաղթանակ է տարել իրենից բարձր դասակարգման դիրք ունեցող մրցակիցների նկատմամբ։ Նա պայքարից դուրս է թողել նաև Քեթի Վոլինեցին (ԱՄՆ, 73-րդ ռակետ) և Ելենա Օստապենկոյին (Լատվիա, 25-րդ ռակետ)։ 1/8 եզրափակչում ֆիլիպինուհին կհանդիպի Պաուլա Բադոսայի (Իսպանիա, 11-րդ ռակետ) հետ։
17-ամյա Միրա Անդրեևան երրորդ փուլում անչափ համառ պայքարում 6-7 (5-7), 6-2, 3-6 հաշվով պարտվել է ԱՄՆ-ը ներկայացնող ռուս Ամանդա Անիսիմովային (17-րդ ռակետ)։
Անիսիմովայի մրցակիցը 1/8 եզրափակչում Էմմա Ռադուկանուն (Մեծ Բրիտանիա, 60-րդ ռակետ) է։