Կարևոր իրադարձություններ

Երևանում ավտոմեքենայի և մոպեդի բախման հետևանքով վարորդը վիրավորվել է

24 Մարտ, 2025 21:00
Երևանում ավտոմեքենայի և մոպեդի բախման հետևանքով վարորդը վիրավորվել է

Մարտի 24-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և մոպեդավարի ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին