Կարևոր իրադարձություններ

Երևանում վիճաբանությունից հետո 3 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

24 Մարտ, 2025 20:15
Երևանում վիճաբանությունից հետո 3 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներ են Երևանի բնակիչներ 19-ամյա Յակոբ Ա․-ն, 19-ամյա Ներսես Պ․-ն և 23-ամյա Սերգեյ Օ․-ն։

Ըստ սկզբնաղբյուրի, Նուբարաշենի ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Յակոբ Ա․-ն, Ներսես Պ․-ն և Սերգեյ Օ․-ն Նուբարաշենի խճուղու «Որսորդ» ռեստորանային համալիրից ներքև ընկած տարածքում վիճաբանել են անհայտ անձանց հետ, որի արդյունքում վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին