Կարևոր իրադարձություններ

Սիրիան պահանջում է Բաշար Ասադի արտահանձնումը Ռուսաստանից

22 Մարտ, 2025 16:00
Սիրիան պահանջում է Բաշար Ասադի արտահանձնումը Ռուսաստանից

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է դատավարության համար արտահանձնել Ռուսաստանում ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը X-ի իր միկրոբլոգում:

2024 թվականի դեկտեմբերից Սիրիայում իշխանության է եկել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը (ՌԴ-ում ճանաչվել է ահաբեկչական և արգելված), իսկ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հրաժարական է տվել և ընտանիքի հետ մեկնել Ռուսաստան։ Նա նախագահի պաշտոնը զբաղեցրել է 24 տարի ՝ 2000 թվականի հուլիսի 17-ից։

 

Լրահոս

Դիտել ավելին