ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով։
«Մոսկվան գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում.
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»: