Մարտի 21-ին՝ ժամը 07:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել այն և դուրս բերել դաշտից։