Ադրբեջանի իշխանությունների կողմից Էթնիկ զտումների ենթարկված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները ոչնչացվել են:
Այս մասին հայտնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ-ը:
«2025 թվականի մարտ ամսին հրապարակված արբանյակային պատկերներից (03/02/2025 թ.) երևում, որ նշված գերեզմանոցների տապանաքարերի մեծ մասը 2024 թ. ընթացքում անհետացվել են:
Տումիի միջնադարյան հուշարձաններից «Կարմիր եղցի»-ն ադրբեջանական թիրախում.
2025 թվականի մարտ ամսին հրապարակված արբանյակային պատկերից (03/02/2025 թ.) երևում է, որ եկեղեցին 2024 թ. ընթացքում ենթարկվել է «պեղումների»:
Եկեղեցին ունի միանավ բազիլիկ հորինվածք, կառուցվել է 1000 թվականին, Արցախի թագավոր Մովսեսի որդի Գագիկիի քրոջ Սոփիի կողմից»: