Ադրբեջանում հայտնաբերվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալի Իմանովի և Ռուսլան Համիդովի մարմինները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողների անհետացման մասին նախարարությունները հայտնել էին մարտի 19-ին։
Ըստ հաղորդագրության՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են եղել Ադրբեջանի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները, արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ու Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության կապալառու ընկերությունների հատուկ տեխնիկան և ռեսուրսները։
Զինծառայողները ձնահյուսի տակ են մնացել Գետաբեկի շրջանում՝ ծառայության վայրից վերադառնալիս մառախլապատ եղանակի պայմաններում։