Կարևոր իրադարձություններ

Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է 3 իսպանական ակումբ

21 Մարտ, 2025 23:30
Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է 3 իսպանական ակումբ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին։

 ««Բետիսը», «Լեգանեսը», «Սևիլիան», և ոչ միայն նրանք, շարունակում են հետևել Նաիրին և՛ Հայաստանի հավաքականի, և՛ «Լոկոմոտիվի» կազմում անցկացրած խաղերում»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։

Հայ պաշտպանը երկաթուղայինների ճամբար է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ-ից։

Նաիրը 27 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և Ռուսաստանի գավաթում։

Դրանցում պաշտպանը խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

 

Լրահոս

Դիտել ավելին