Կարևոր իրադարձություններ

Աշտարակում «ՎԱԶ 2121»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին, կա վիրավորներ

21 Մարտ, 2025 20:20
Աշտարակում «ՎԱԶ 2121»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին, կա վիրավորներ

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 36-ամյա Մանուկ Խ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 35-ամյա Արտյոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ը եղել է կայանված, երբ «Նիվա»-ն դուրս է եկել հանդիպակաց ու բախվել նրան։
 

 

Լրահոս

Դիտել ավելին