ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Դեմոկրատական կուսակցությանը՝ ֆինանսական միջոցներ հավաքագրելով, մասնակցել քարոզարշավներին և ձեռնարկելով անհրաժեշտ բոլոր քայլերը, որոնք կօգնեն կուսակցությանը վերականգնել վերջին շրջանում կորցրած դիրքերը։
Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրները։
Նշվում է, որ Բայդենը վերջին ամիսներին հանդիպել է Դեմոկրատական ազգային կոմիտեի նորանշանակ նախագահ Քեն Մարտինի հետ՝ առաջարկելով իր աջակցությունը, ինչը կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել։
Ըստ կուսակցականների, Բայդենը ավելի շուտ կուսակցության անցյալի խորհրդանիշն է, քան ապագան։
«Ո՞վ է ուզում, որ Ջո Բայդենը վերադառնա քաղաքական խաղի դաշտ»,-NBC-ին ասել է Բայդենի հիմնական աջակիցներից մեկը: