Կարևոր իրադարձություններ

Signal մեսենջերի վրա hարձակnւմ է. Սամվել Մարտիրոսյան

21 Մարտ, 2025 14:30
Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
Signal մեսենջերի վրա hարձակnւմ է. Սամվել Մարտիրոսյան

Signal մեսենջերի վրա հարձակում է։ Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։ Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործների փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։ Ինչ անել։

1.Խուճապի չտրվել

2.Չպատասխանել

3.Ակտիվացնռլ երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock. Մուտքագրեք թվային պին-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք»,-գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին