Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը փակվել է մայրաքաղաքից 2,5 կմ հեռու գտնվող ենթակայանում բռնկված խոշոր հրդեհի պատճառով:
Այս մասին հայտնել է Sky News-ը։
Թռիչքների հետագծման Flightradar24 կայքը հայտնել է, որ հրդեհի պատճառով օդանավակայանի փակումը կազդի առնվազն 1351 չվերթի վրա:
«Հիթրոուն» աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկն է, որն անցյալ տարի ընդունել է ռեկորդային թվով՝ 83,9 միլիոն ուղևորի, թռիչք է իրականացվում մոտավորապես յուրաքանչյուր 45 վայրկյանը մեկ:
Լոնդոնի հրշեջ բրիգադը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են 10 մեքենա և մոտ 70 հրշեջ: Հրդեհի պատճառով օդանավակայանը հոսանքազրկվել է և փակ կլինի մինչև կեսգիշեր: