Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ։
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:
Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական և մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզում:
ՀՀ Կառավարության աջակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական:
Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ»: