Կարևոր իրադարձություններ

18 տարին լրացած քաղաքացիները կարող են ոստիկան դառնալ. Արփինե Սարգսյան

21 Մարտ, 2025 13:10
18 տարին լրացած քաղաքացիները կարող են ոստիկան դառնալ. Արփինե Սարգսյան

Միայն 2024 թվականի ընթացքում պարեկների կողմից բացահայտվել է ընդհանուր 3,691 հանցագործության դեպք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Ներկայացնելով 2024-ի արդյունքները, Սարգսյանն ասաց, որ քրեական ոստիկանության դեպքում հատկապես բաց ընդունելություն են կազմակերպել և քաղաքացիական անձինք ևս կարողացել են մասը կազմելու ընդունելությանը:

«Այս պահի դրությամբ ունենք մի շարք քաղաքացիական անձինք, որոնք իրենց աշխատանքն են իրականացնում քրեական ոստիկանությունում:

Մենք օրենսդրական փաթեթով այլևս հանում ենք 35 տարեկանի առավելագույն շեմը և նախատեսվում է, որ ոստիկանությունում աշխատանքի կարող են անցնել 18 տարեկան լրացած բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք պետք է տիրապետեն հայերեն լեզվին և որոնք թե՛ կրթությամբ, թե՛ պատրաստվածությամբ, և թե՛ նաև ֆիզիկական տվյալներով ունակ կլինեն կատարելու ոստիկանության առջև դրված խնդիրները»,- ասաց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին