Կարևոր իրադարձություններ

Վաղարշապատում մեքենայում բռնկված հրդեհն արագ մարվել է

23 Մարտ, 2025 12:30
Վաղարշապատում մեքենայում բռնկված հրդեհն արագ մարվել է

Մարտի 22-ին՝ ժամը 21:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այրվել է մեքենայի ցուցիչների հատվածը՝ մասամբ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21:32-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին