Կարևոր իրադարձություններ

Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

22 Մարտ, 2025 23:34
Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Շիրակի մարզում, Վարդենիս, Քաջարան քաղաքներում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին