Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանիին, ով այցելել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը։
Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։
Նշվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առանձնահատուկ կարևորությունը և համատեղ ջանքերի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։
Այսօր Վրաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպմանը ներկա կլինեն Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշիյանը: