Կարևոր իրադարձություններ

Պապիկյանը շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

25 Մարտ, 2025 13:17
Պապիկյանը շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի անկախության օրվա առթիվ «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչն արժևորում և բարձր ենք գնահատում»,- գրել է Պապիկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին