Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է Թուրքիայում Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը, նշել՝ դա լուրջ հարված է Թուրքիայի ժողովրդավարությանը:
«Քաղաքական պայքարը չպետք է ընթանա դատարանների և բանտերի միջոցով։
Ակնկալում ենք, որ մեղադրանքները կքննվեն թափանցիկ և հնարավորինս արագ, իսկ դատաքննությունը կիրականացվի օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան:
Նույնը վերաբերում է նաև ձերբակալված ցուցարարների հասցեին հնչող մեղադրանքներին»,- ասված է հայտարարության մեջ: