Տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Իրանը դեմ է ռազմական ցանկացած քայլի։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Հաղորդակցությունների, տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային օրենքները։