Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն 7-րդ անգամ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

25 Մարտ, 2025 14:00
Լուկաշենկոն 7-րդ անգամ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը։ Նա Բելառուսը ղեկավարում է 1994-ից և այս պաշտոնում ընտրվում է արդեն 7-րդ անգամ:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին կայացած ընտրություններում Բելառուսի նախագահ էր ընտրվել գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։ Երկրի բարձրագույն պաշտոնյաների, ինչպես նաև բազմաթիվ հրավիրվածների ներկայությամբ Լուկաշենկոն, աջ ձեռքը դնելով Բելառուսի Սահմանադրության վրա, երդվել է հավատարմորեն ծառայել ժողովրդին, հարգել և պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել և պաշտպանել Սահմանադրությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին