Մարտի 25-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Դիտարկելով բարձրագույն և ավագ սպայակազմերի արձանագրած ցուցանիշները՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա։