Մարտի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի վարչական բնակավարի Ֆ. Թևոսյան փողոցի տներից մեկում դի կա, ըստ տեղեկությունների՝ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները: