Կարևոր իրադարձություններ

Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա. Սիմոնյան

25 Մարտ, 2025 15:21
Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Քիչ առաջ, Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց այն, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չկա ,և դրա մասին ոչ մի համապատասխան կառույց զեկույց կամ տվյալներ չունի:

Պարոն Մամիջանյանը և ոչ միայն ինքը ,որպես օրինակ բերեց EPP կուսակցության անդրադարձը, որը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, և Կենտրոնամետ դեմոկրատների միությունը, որը միություն է, մի շարք միջազգային անհատներ՝ ըըըը՜, կառույցներ՝ ըըը՜, և, ըըը՜, ու էլի ըըը՜)))

Սերժ Սարգսյանի զինակիցը, ում կառավարման ժամանակ քաղաքական հայացքների համար մարդկանց էին ծեծում և բանտարկում, և նույնիսկ մահվան դուռը տանում, շատ լավ գիտի, որ աշխարհում կան քաղբանտարկյալների հարցով զբաղվող և զեկույցներ հրապարակող կոնկրետ կառույցներ, ԿՈՆԿՐԵՏ ինչպիսիք են

Amnesty International -ը,

Human Rights Watch -ը, կամ գոնե

Կարմիր Խաչը, որը հաճախ, բացի իր բուն գործունեությունից, զբաղվում է նման մոնիտորինգով:

Այսպիսով, ևս մեկ անգամ արձանագրեցինք

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ չկան»:

 

Լրահոս

Դիտել ավելին