Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպին

25 Մարտ, 2025 12:00
Ալեն Սիմոնյանը արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպին

«Հենց միջադեպին ծանոթացել եմ, ես զանգահարել եմ իրեն, դուրսն էի, երկրում չէի։ Զանգահարել եմ, իր հետ խոսել եմ, ուզել եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և լրագորղ Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցածին։

«Ես մի քանի դրվագ եմ ունեցել, ներողություն եմ խնդրել, համարում եմ, որ դրանով ես էլ ավելի ուժեղացել եմ, և կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ներողություն է խնդրում, ավելի ուժեղանում է»,- ասաց Սիմոնյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին