Վերջին 24 ժամում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 61-ը: Այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Այս տարվա մարտի 18-ից զոհվածների և վիրավորների թիվը հասել է համապատասխանաբար՝ 673-ի և 1233-ի:
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 50,021 պաղեստինցի, վիրավորվել՝ 113,274-ը: