ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ներկա է եղել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի՝ երկու տարին մեկ անցկացվող ընտրությանը:
«Ուրախ էի ներկա լինել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ԱԱՊՀ/AmCham) խորհրդի՝ երկու տարին մեկ անցկացվող ընտրությանը և պատրաստ եմ աշխատել նոր թիմի հետ՝ շարունակելու հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումը՝ ի նպաստ մեր երկու երկրների»,- ասել է Քվինը: