Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն 52 միլիոն եվրո կհատկացնի Լեհաստանին սահմանները ամրապնդելու համար

23 Մարտ, 2025 17:15
ԵՄ-ն 52 միլիոն եվրո կհատկացնի Լեհաստանին սահմանները ամրապնդելու համար

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Թոմաշ Սիմոնյակը։

«52 միլիոն եվրո կուղղվի լեհ-բելառուսական և լեհ-ռուսական սահմանների ամրապնդմանը: Այդ գումարը կուղղվի սահմանի երկայնքով ասֆալտապատ ճանապարհի կառուցմանը, անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնոլոգիական սարքերի ձեռքբերմանը»,- ասել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը, մեջբերելով լեհական լրատվամիջոցները:

 

Լրահոս

Դիտել ավելին