Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն մտադիր է Իրանի միջուկային ծրագրից ամբողջությամբ հրաժարվելուն ստիպել

23 Մարտ, 2025 21:15
ԱՄՆ-ն մտադիր է Իրանի միջուկային ծրագրից ամբողջությամբ հրաժարվելուն ստիպել

ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, եթե նա չհամաձայնի, ապա Թեհրանը կբախվի հետեւանքների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Մենք ցանկանում ենք պարզաբանել, որ «դու քորիր իմ մեջքը, ես՝ քո մեջքը» սկզբունքը, որը գործում էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի և 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմերի օրոք, այս պահին չի կիրառվում: Խոսքը վերաբերում է ամբողջ միջուկային ծրագրին: Հրաժարվեք դրանից, հակառակ դեպքում կլինեն հետևանքներ», – ասել է նա CBS News- ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով, Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելը կնշանակի ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ, «ինչը բացարձակապես անընդունելի է» ԱՄՆ ազգային անվտանգության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին