Կարևոր իրադարձություններ

Երևանում կկայանա Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի մրցաշարը

23 Մարտ, 2025 17:30
Երևանում կկայանա Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի մրցաշարը

Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 24-26-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։

Այս տարի մրցաշարին կմասնակցեն Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կաբո Վերդեից և Հայաստանից շուրջ 200 ըմբիշ։ 

Մրցումների սկիզբը յուրաքանչյուր օր՝ 11:00-ին, մրցումների պաշտոնական բացումը և առաջին օրվա եզրափակիչները կկայանան մարտի 25-ին, ժամը 17:00-ին։

Մարտի 26-ի եզրափակիչները՝ 13:00-ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին