Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի հանդիպումը սկսվել է Էր Ռիադում

23 Մարտ, 2025 20:30
Ուկրաինայի և ԱՄՆ-ի հանդիպումը սկսվել է Էր Ռիադում

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը սկսվել է։

Ավելի վաղ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ տեխնիկական թիմը նախատեսում է կիրակի օրը՝ մարտի 23-ին, Էր Ռիադում հանդիպում անցկացնել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումից մեկ օր առաջ ։

«Մենք սկսել ենք հանդիպում ամերիկյան թիմի հետ Էր Ռիադում։ Օրակարգում առաջարկներ են էներգետիկ օբյեկտների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար: Այսօր մենք աշխատում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցերի վրա, մեր պատվիրակության կազմում են էներգետիկ փորձագետներ, ինչպես նաև ռազմական ներկայացուցիչներ»,- գրել է Ումերովը X սոցիալական ցանցում։

 

Լրահոս

Դիտել ավելին