Կարևոր իրադարձություններ

Յուվենտուսը Մոտայի փոխարեն Տուդորին նշանակեց գլխավոր մարզիչ

23 Մարտ, 2025 21:30
Յուվենտուսը Մոտայի փոխարեն Տուդորին նշանակեց գլխավոր մարզիչ

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Տիագո Մոտայի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին։

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Տիագո Մոտային և նրա ողջ անձնակազմին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և այս ամիսների ընթացքում եռանդով ու նվիրվածությամբ տարված աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք ապագայում։

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը նաև հայտարարում է, որ տղամարդկանց հիմնական թիմի ղեկը վստահել է Իգոր Տուդորին։

Նա վաղը կանցկացնի իր առաջին մարզումը»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին