Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ապրիլի 28-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
«Ես պարզապես խնդրեցի Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին ցրել խորհրդարանը և ընտրություններ նշանակել ապրիլի 28-ին: Նա համաձայնեց», – ասել է Քարնին ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված հատուկ ուղերձում: