Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Մայամիի մրցաշարի պայքարից:
WTA-1000 կանանց մրցաշարի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Մեդիսոն Քեյսի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց երկու սեթերում` 6:3, 6:3 հաշվով:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։