Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կրած պարտությունից հետո գրառում է արել:
«Մենք դեռ 90 րոպե ունենք, որպեսզի շրջենք դիմակայության ընթացքը: Ուրեմն նվիրվենք մինչև վերջ, Պորտուգալիա»,- սոցցանցերում գրել է Ռոնալդուն
40-ամյա Ռոնալդուն ամբողջական հանդիպում է անցկացրել Դանիայի հավաքականի դեմ խաղում (0-1), սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:
Պորտուգալիա – Դանիա պատասխան խաղը կայանալու է մարտի 23-ին: