Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ծեծկռտուք, որը ավարտվեց 38-ամյա տղամարդու ձերբակալությամբ

22 Մարտ, 2025 13:42
Գյումրիում ծեծկռտուք, որը ավարտվեց 38-ամյա տղամարդու ձերբակալությամբ

Մարտի 17-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու:

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել են, որ Գյուրիի Կամոյի փողոցում գնտվող մի բնակարանում 52-ամյա տանտերը հուրընկալել է 37 և 38 տարեկան ախուրյանցի երկու տղամարդու:

Ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո վեճ է սկսվել հյուրերի միջև, վեճը վերաճել է ծեծկռտուքի, որը փորձել է կանխել տանտերը, սակայն 38-ամյա հյուրը բռունցքի մի քանի հարված էլ հասցրել է նրան:

Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց 38-ամյա ախուրյանցին ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, հետո` կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին