Կարևոր իրադարձություններ

Երթևեկության փոփոխություն Վազգեն Սարգսյան փողոցում՝ մարտի 23-ից

22 Մարտ, 2025 14:07
Երթևեկության փոփոխություն Վազգեն Սարգսյան փողոցում՝ մարտի 23-ից

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան-Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին