Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Կոբախիձեն մասնակցում են Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը

20 Մարտ, 2025 22:40
 Փաշինյանն ու Կոբախիձեն մասնակցում են Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրաց գործընկերոջ՝ Իրակլի Կոբախիձեի հետ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հետևում է Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է վրացական թիմի առավելությամբ:

Վրաստանի հավաքականը րոպեների տարբերությամբ առաջին խաղակեսում 2 գոլ է ուղարկել Հայաստանի դարպասը՝ հաշիվը դարձնելով 0-2:

Մինչ ֆուտբոլային հանդիպումը Փաշինյանն ու Կոբախիձեն առանձին հանդիպում են ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին