Կարևոր իրադարձություններ

ԱԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու հարցում համագործակցության համար

21 Մարտ, 2025 13:28
ԱԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու հարցում համագործակցության համար

Այսօր բժշկական պաշարներով և պարենով բեռնված բեռնատարները կանցնեն Մարգարա կամուրջով դեպի Սիրիա՝ ուղարկելու մարդասիրական օգնությունը:

Այս մասին X-ում գրել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թուրք գործընկերներին այս մարդասիրական առաքելության հետ համագործակցության համար»,-գրել է նա:

Հիշեցնենք որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին