Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում ազատ են անցման համար

20 Մարտ, 2025 21:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում ազատ են անցման համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին