Կարևոր իրադարձություններ

Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է. ԴՕԿ

19 Մարտ, 2025 22:28
Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է. ԴՕԿ

 

ԴՕԿ կուսակցությունը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը ՄԵՐԺՎԵՑ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Որևէ բլոգեր, Telegram-յան կամ Facebook-յան էջ մեր հետ կապ չունի։ Վարդան Ղուկասյանը ունի միայն մեկ Telegram-յան ալիք և մեկ Facebook-յան էջ, սակայն դրանք ներկայումս չեն օգտագործվում։ Այժմ պաշտոնական տեղեկատվությունը տարածվում է միայն ԴՕԿ կուսակցության լրատվականի էջի միջոցով։

Եթե որոշվի որևէ հավաք կամ ավտոերթ կազմակերպել, ապա այդ մասին հայտարարություններ կարվեն բացառապես ԴՕԿ կուսակցության լրատվական էջով։ Արգելվում է Վարդան Ղուկասյանի անունն օգտագործել՝ անհատական շահերից ելնելով։ Զբաղվեք ձեր գործերով և զերծ մնացեք ապատեղեկատվությունից։

 Ովքեր փորձեն խեղաթյուրել իրականությունը կամ հանդես գալ Վարդան Ղուկասյանի անունից, շատ վատ հետևանքների առաջ կկանգնեն։ Մենք տեսնում ենք բոլորին, և ամեն ինչ լավ կհիշվի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին