Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։