Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը պատրաստ է բանակցել Երևանի և Բաքվի հետ. Զախարովա

20 Մարտ, 2025 22:30
ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը պատրաստ է բանակցել Երևանի և Բաքվի հետ. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացում տեղ գտած առաջընթացը և խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:

Զախարովայի խոսքերով՝ դա կարևոր քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության և բարգավաճման ուղղությամբ:

Նա նաև կարևորել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատումը և հումանիտար բաղադրիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին