Երեւանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում։
Դա չորրորդ ցուցանիշն է Սարգիս Հովսեփյանից, (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Վրաստանի հավաքականին։
Ընթանում է առաջին խաղակեսը, հանդիպման հաշիվը չի բացվել։ Հանդիպմանը հետևում են 2 երկրի վարչապետները: