Կարևոր իրադարձություններ

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Corolla»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կա վիրավոր

19 Մարտ, 2025 23:20
Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Corolla»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կա վիրավոր

Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին