Կարևոր իրադարձություններ

18-ամյա տղան փորձել է կամրջից գետն ընկնել, 15-ամյա երեխան կարողացել է փրկել նրան՝ բռնելով ոտքից

19 Մարտ, 2025 23:10
18-ամյա տղան փորձել է կամրջից գետն ընկնել, 15-ամյա երեխան կարողացել է փրկել նրան՝ բռնելով ոտքից

Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Իջևան համայնքի «Շախմատի» տան մոտ մի երեխա ցանկանում է իրեն նետել գետը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, պարզվել է, որ կամրջից ցանկացել է իրեն գետը նետել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա տղան, ում ոտքից այդ պահին կարողացել է բռնել ու հետ քաշել նրա ընկերը՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա երեխան։

Աղբյուրի տեղեկություններով ոստիկաները պարզել են, որ 18-ամյա տղան դժգոհել է կյանքից և ապրելակերպից ու ցանկացել է վերջ տալ իր կյանքին, ում այնուհետև շտապօգնության խումբը անգիտակից վիճակում տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

 

Լրահոս

Դիտել ավելին